Wednesday, July 6, 2011

Անթայթլդ1

   Չեմ սիրում սենց լոմկվել... ուղղակի վիճակս ավելի լավ նկարագրող բառ չգիտեմ: Վեց ամիս սպասում էի աշխատանքի ու, Ժոզեֆի ասած, ստացա տանձի պոչ:
   Երևի ամենազզվելի զգացումներց մեկն է... երբ կարող ես մեղադրել միայն ինքդ քեզ: Նորից սկսվելու է փնտրտուքը... ինչքան եմ ես հոգնել դրանից՝ անկախ փնտրվող օբյեկտի էությունից: Ու հիմա նորից նույնը: Նորից հայկական կայքեր՝ օգտակար ինֆորմացիայի 0.2% մասնաբաժնով, նորից ծանոթներից հարց ու փորձ, նորից CV ուղարկել ու սպասել: Պայթում եմ էս վիճակից... Ու ամենավատն այն է, որ դաս չեմ քաղում նման բաներից: Հերիք է վիճակն անցնի ու նորից մոռանում եմ ամեն ինչ: Լավ, շատ բողոքեցի: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Դեռ 20 տարեկան եմ ու հաստատ շուտով կգտնեմ աշխատանք: Վերջապես կյանքս միայն դրանով չի սահմանապակվում: Ճիշտ է մյուս ԲՈԼՈՐ կարևոր վոլորտներում չէ, որ գործերս լավ են, բայց սա արդեն առանձին թեմա է :Դ Երևի հիմա ես պետք է մարտական վոգով լցվեմ ու որոշեմ առաջ գնալ անկախ ամեն ինչից: Կարծում եմ, կկարողանաի ուրիշին համոզել, եթե իմ տեղում լիներ, բայց իմ վրա ինչ-որ չի ազդւմ :-\ մի գուցե փակ համակա՞րգ եմ... Ուղղակի պլան (ալգորիթմ) պետք է մշակեմ ու դրանով շարժվեմ, որովհետև...
    Կներեք, էլ գրելու հավես չունեմ :Դ