Երկար չէի գրում: Չգիտեմ, չեմ կարողանում... հաճախ շատ բան եմ ուզում ասել, բայց դե չի ստացվում: Անտաղանդ եմ ես... մեկ-մեկ էնքան բան եմ ուզում ասել, նկարագրել, նույնիսկ ֆիլմի նման տեսնում եմ, ամենայն մանրաասնություններով, բայց գրել չի լինում: Որտեղի՞ց մարդկանց տաղանդ: Էդպես ծնվու՞մ են, թե՞ ձեռք են բերում: Մի գուցե կարդացած գրքերի ինչ-որ քանակուրյու՞ն է պետք, չգիտեմ...
Բայց իրոք չեմ հասկանում, թե ինչու չեմ կարողանում գրել: Մի հետաքրքիր փաստ էլ կա. երբ ուրախ եմ, ու ամեն ինչ ընտիր ա, մտքիս ծայրով էլ չի անցնում փոստ անել: Բայց, երբ տխուր եմ, բլոգը լոուդ ա լինում աշխատող հիշողության մեջ: Թող ների ինձ այն դրա համար :Դ Չէ, չէի ակնարկում, որ տխուր եմ: Բայց իրոք տխուր եմ... գիտե՞ք, ամենա տհաճ զգացումներից մեկը անկարողության զգացումն է: Բայց կա ավելի տհաճը... երբ չգիտես ինչ ես ուզում: Վերջերս հասկացա, որ ամենինչ էլ կարող ես, միայն ուզել է պետք, բայց ուզել մինչև վերջ, ամբողջ հոգով: Դա է հիմնականում խնդիրը: Ես էդ վիճակում ես ՔԹնվում եմ :Դ
Գիտեմ, որ փոստս իրար հետ կապ չունեցող մտքերի շարան ա ստացվում, բայց դե թքած: Մեկ ա ոչ-ոք չի կարդալու: Հա, ճիշտ եք, եթե գրում եմ, ուրեմն գոնե մեկին տալու եմ, իսկ գուցե ոչ: Գրում եմ, որովհետև ուզում եմ, ուզում եմ նմանվել սիրուն-սիրուն գրողներին, որ կարդում ես ու քեֆդ տալիս ա: Իսկ դա երևի գալիս ա նրանից, որ ուզում եմ ինչքան հնարավոր ա շատ բան փորձել: Տեսնես ընթերցողի ներվերին ազդեցի՞ մեկ «ա» մեկ «է» գրելով :Պ
Այսօր ընկերներիս հետ էի ու գրեթե մոռացա բոլոր մտահոգություններս: Միշտ էլ եդպես ա լինում: Ես հասկացել եմ, իմ լավ տրամադրությունը մեր շենքի մուտքի մոտ միշտ ինձ ա սպասում, որ դուրս գամ տնից, ու ուղեկցի ամեն տեղ: Իսկ վատ տրամադրությունս домосед (չգիտեմ հայերեն էս բառը ոնց ա թարգմանվում) ա, միշտ տանն ա մնում: Իսկ իրականում, իմ լավ տրամադրությունը ինձնից մոտ կես ԿՄ հեռավորության վրա քնած ա...
Բայց իրոք, խոսքերը փոխանցում են ներսում կատարվածի բավականին փոքր ու չոր կտորը: Չնայած... երևի փոխանցողն է մեղավոր: Մտքերս շատ արագ են շարժվում, իսկ քեշս՝ բավականին փոքր լնելու պատճառով չի կարողանում ամենը հիշել (թող ինձ ներեն բոլոր ոչ ծրագծավորող մարդիկ, նման ձևի նկարագրության համար), էդ պատճառով էլ մտքերս էսքան անկապ են ստացվում: Ախր անհնար ա ճռիկների ճռռոցը փոխանցել չոր ու ցամաք բառերով... կամ քաղաքի ձայնը՝ խշշոցը, որը լսվում ա միայն արևածագին, երբ դեռ բոլորը քնած են, ու փողոցներում չկա ոչ-մի մեքենա: Իդեպ, եդ ժամին զգում ես, որ երկիր մոլորակի վրա ես: Նոր նկատեցի, որ ցերեկը մենք չենք զգում դա: Ես համենաին դեպս: Ցերեկը զգում եմ միայն շենքերի, ոտքերիս տակի ասֆալտի կամ հողի՝ մի քանի մետրանոց շերտի, երկնքի գույնի (ոչ թե հենց երկնքի) գոյությունը: Եթե կտրեին այդքանը ու տիեզերքում մի տեղ դնեին, երևի թե տարբերություն չէի զգա: Ու մենակ առավոտյան եմ զգում ոտքերիս տակ 5974200000000000000000 տոննա զանգված ունեցող ինչ-որ բան: Արդեն 1:11-ն եղավ, գնամ քնեմ: Հուսով եմ, ընթերցողը չի մտածում, որ անիմաստ ժամանակ վատնեց: Բարի գիշեր: