Sunday, June 19, 2011

Առաջին փոստ

    Բարև հարգելի ընթերցող: Երկար մտածում էի առաջին փոստի անվան վրա, բայց երևակայությունս դավաճանեց: Երբեմն, ավելի շատ գիշերը, մոտս երկարոտ մտքեր են առաջանում, որոնց մասին ուզում եմ պատմել, բայց հետո մոռանում եմ կամ էլ ուղղակի հավեսս է փախնում: Դրա համար որոշեցի բլոգ պահել ուզած պահին մտքերով կիսվելու համար: Բայց իրականում էլի պատճառներ կան: Տեսնում եմ ուրիշների բլոգերն ու մտածում "վախ, կայֆ ա, եսել եմ ուզում" :Դ Եւ բացի այդ ամենից հայերենս եմ ուզում լավացնել:
    Փոստերում հանդիպող բոլոր անուններն ու նկարագրվող իրադարցությունները հորինված են: Իրական կյանքի հետ կամայական զուգադիպություն պատահական է: Խնդրում եմ ընթերցողին հիշել այս մասին և կարդալ փոստերն առանց իրական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին և մարդկանց նմանեցնելու:
    Բլոգի անունը որոշեցի դնել անքնություն, որովհետև սովորաբար տարօրինակ (կամ ոչ այնքան) մտքերն առաջանում են անքնության ժամանակ: Ու չնայած նրան, որ ես չեմ տառապում այս հիվանդությամբ, կարծում եմ համապատասխան անուն եմ ընտրել: Չեմ ուզում իմ մասին ինչ-որ բաներ գրել, որովհետև դա պետք չի ոչ ինձ, ոչ քեզ ընթերցող: Երևի այսքանը: Հուսով եմ, հաճելի կլինի կարդալը:

No comments:

Post a Comment