Wednesday, December 14, 2011

Անցում

Մի քանի օր առաջ ինչ-որ բան էի մտածում, փորձեցի գտնել համապատասխան բառեր, որոնք նույն պահին հայտնվեցին ուղեղումս, բայց, ի զարմանս ինձ՝ ռուսերեն էին: Սկսեցի ռուսերեն մտածել ու բառերը արագ շարվեցին, դարձան հաճելի նախադասություններ: Որոշեցի գրել: Կարծես թե ստացվեց: Էնպես որ երևի անցնեմ այդ լեզվին: Թող, որ ներեն ինձ բոլոր ֆանատիկ հայրենասերներն ու ռուսաստանից պայթող մարդիկ: Ճիշտն ասած ինձ էլ դուր չի գալիս, որ ռուսերեն եմ գրում, բայց հայերեն ախր հեչ չի ստացվում...

No comments:

Post a Comment